Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2022, 611 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) որոշման նախաբանը «կետի» բառից հետո լրացնել և հիմք ընդունելով Պետական գույքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները՝» բառերով.
2) որոշման տեքստում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով, «վարչություն» բառը՝ «կոմիտե» բառով, իսկ «վարչության պետ» բառերը՝ «կոմիտեի նախագահ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` մինչև 2022 թվականի հունիսի 20-ը հաստատել պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը, որում նախատեսել դրույթ՝ պետական գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի վաղաժամկետ լուծման և դրա հիման վրա նաև գույքային իրավունքների դադարեցման իրավական հնարավորությունների մասին:»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Արխիվ

2024

2023