Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2022, 621 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 496-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող 19.1 հա ընդհանուր մակերեսով հողամասը և 23,616.9 քառ. մետր մակերեսով շենքերը և շինությունները (այսուհետ՝ գույք)՝ 07-053-0156-0013 կադաստրային ծածկագրով, 1 384 765 000 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ իրականացնել որոշման 1-ին կետում նշված գույքի տեխնիկական վիճակի հետազննություն։
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները (հիմք ընդունելով որոշման 2-րդ կետում նշված հետազննության արդյունքները)՝ սահմանելով, որ անշարժ գույքի իրավունքների նկատմամբ պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն հավելվածի։
5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշման առաջին կետում նշված գույքի վրա նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, բայց ոչ ուշ, քան 2027 թվականի մայիսի 1-ը, ապահովել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը։
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 496-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 49-րդ կետը։

հավելված

Արխիվ

2024

2023