Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2022, 587 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Սևանի 76 հասցեում գտնվող 26926574 դրամ սկզբնական արժեքով ավտոտնտեսությունը (այսուհետ՝ անշարժ գույք 1) հետ վերցնել Սահմանադրական դատարանից և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Ա. Միկոյան փողոցի 2/22 հասցեում գտնվող 13 170 000 դրամ սկզբնական արժեքով (27,336,587 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որի կազմում հողամասի կադաստրային արժեքը կազմում է 4,950,884 դրամ, իսկ շինությունը՝ 22,385,703 դրամ) 117,7 քառ.մետր մակերեսով ավտովերանորոգման կետը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.01293 հա հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Սահմանադրական դատարանին։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների իրականացումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Սահմանադրական դատարանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում առկա տվյալները։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Սահմանադրական դատարանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։