Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2022, 562 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի
N 167-Ա որոշման 5-րդ կետով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված՝ 2010 թվականի արտադրության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի շտապ օգնության ռեանիմոբիլներից թվով մեկ ռեանիմոբիլը (նույնացման համարը` LJXBM2JD3BT011507) (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրել «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվառումից հանելու և պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: