Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2022, 578 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 319 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 461 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 319 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին և 2-րդ կետերում «մշակույթի նախարարությանը» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 12-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 461 որոշման 1-ին պարբերությունում, կանոնադրության վերնագրում և 1-ին կետում «մշակույթի նախարարությանը» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը» բառերով:

հավելված