22 Ապրիլի 2022, 560 - Ն
ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասով, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ
հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել քրեական վարույթում և վարույթից դուրս պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ պաշտպանության
միջոցների կիրառման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի Պաշտպանության ենթակա անձանց
նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու մասին N 1474-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի
հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքներն ուժի մեջ մտնելու օրը: