Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2022, 544 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 404 ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և Պետական գույքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին N 305-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) վերնագրում և ամբողջ տեքստում պետական կառավարչական հիմնարկներին բառերը փոխարինել պետական մարմիններին բառերով.
2) նախաբանը դրույթները բառից հետո լրացնել և Պետական գույքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին N 404 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի ամբողջ տեքստում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե բառերով.
2) վերնագրում և ամբողջ տեքստում , բյուջետային հիմնարկներ բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել մարմիններ բառով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: