Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2022, 530 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1988-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին»
N 1988-Ա որոշման 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«8. «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում իրականացնել 2022 թվականի պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակներում վերաբաշխում կատարելու միջոցով։»: