Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2022, 534 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2140-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ կետի գործողությունը դադարեցնել.
2) հավելվածի 2-րդ կետում «նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի՝ սույն կարգի համաձայն կայացրած եզրակացությունը հաշվի առնելով: Հանձնաժողովը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից խորհրդակցական մարմին է, և նրա կայացրած եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ» բառերը փոխարինել «նախարարության ներկայացմամբ» բառերով.
3) հավելվածի 3-րդ կետում «Հանձնաժողովի կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին: Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի միջոցով» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:» բառերով.
4) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը եզրակացություն է կազմում ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը: Եզրակացությունները եռօրյա ժամկետում ուղարկվում են նաև դիմում ներկայացրած համապատասխան քաղաքացիներին: Քաղաքացին կարող է եզրակացության վերաբերյալ առարկություններ ներկայացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ եզրակացությունն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».
5) հավելվածի 5-րդ կետից «գիտաժողովները, մրցանակաբաշխությունները», «հանձնաժողովի կողմից» և «հանձնաժողովը» բառերը հանել.
6) հավելվածի 5.1-ին կետում «Սույն կարգի համաձայն» բառերից հետո հանել «հանձնաժողովի կողմից» բառերը.
7) հավելվածի 7-րդ կետի «հանձնաժողով» բառը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով.
8) հավելվածի 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշ ունենալու և դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝
1) տվյալ մասնագիտության գծով «Վեբ օֆ նոլիջ (Web of Knowledge)» կամ «Սկոպուս (Scopus)» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում առնվազն մեկ (հեղինակությամբ կամ համահեղինակությամբ)՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդված ունենալու, կամ
2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակման տարվա ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով մագիստրատուրայում սովորելու համար առնվազն երկու, իսկ ասպիրանտուրայում սովորելու համար առնվազն երեք (հեղինակությամբ կամ համահեղինակությամբ)՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը:
9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումների համար մագիստրատուրայի կրթական ծրագրով տարկետում ստացած լինելու դեպքում նույն նշանակալի նվաճումները չեն կարող հիմք հանդիսանալ քաղաքացուն ասպիրանտուրայի կրթական ծրագրով տարկետում տալու համար:».
9) հավելվածի 9.1-ին կետը «կայքի» բառից հետո լրացնել «աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects)» բառերով, իսկ «դիմորդ հանդիսանալու հանգամանքը՝» բառերից հետո լրացնել «բարձրագույն ուսումնական հաստատության կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված» բառերով.
10) ուժը կորցրած ճանաչել նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը սահմանող ձևը.
11) հավելվածի 11-րդ կետում «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և» բառերը հանել, «իսկ «տեղեկանքները» բառը փոխարինել «տեղեկանքը» բառով.
12) հավելվածի 12-րդ կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինը սեպտեմբերի 30-ից սկսած 15-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնին` ներկայացնելով քաղաքացու տվյալները, որի հիման վրա մեկամսյա ժամկետում» բառերով.
13) հավելվածի 13-րդ կետում «հանձնաժողովի» բառը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերով.
14) հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիները հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հաստատումը կամ օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը դեռ չստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հաջորդ զորակոչի ընթացքում:».
15) 16-րդ կետում «14-րդ կետում» բառերը փոխարինել «10-րդ կետում» բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ատենախոսությունը պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած և ասպիրանտուրան ավարտած ու ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կարգը հաստատելու մասին» N 2140-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ից 8-րդ, 10-րդ և 13-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի մարտի 1-ից: