Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2022, 496 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն (այսուհետ՝ նախարարություն) ամրացված պետական սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում նախարարության ու կոմիտեի նախագահությամբ և աշխատակիցների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ սահմանելով, որ հանձնաժողովը եռամսյա ժամկետում կուսումնասիրի սույն որոշման հավելվածում ներառված գույքը՝ նախարարություն և կոմիտե ներկայացնելով առաջարկություններ դրանց հանձնման-ընդունման ենթակա լինելու վերաբերյալ՝ առկայության դեպքում տրամադրելով նաև ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները և դրանց կարգավորման լուծումները, որոնք իրականացնելուց հետո հնարավոր կլինի նաև ապահովել խնդրահարույց գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման հավելվածում նշված յուրաքանչյուր անվանում գույքը հանձնման-ընդունման ենթակա լինելու վերաբերյալ, սույն կետի 1-ին ենթակետի համաձայն տեղեկատվությունը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում նախարարության հետ համատեղ ապահովել տվյալ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով դրանց հաշվեկշռային, իսկ բացակայության դեպքում՝ կադաստրային արժեքները.
3) յուրաքանչյուր անվանում գույքի նկատմամբ սույն կետի 2-րդ ենթակետով նշված աշխատանքների ավարտից հետո հնգամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տվյալ գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ.
4) հանձնաժողովի կողմից սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով խնդրահարույց գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքում եռամսյա ժամկետում նախարարության հետ համատեղ ձեռնարկել միջոցներ արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ, այդ թվում՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման (վերագրանցման) համար.
5) սույն որոշման հավելվածում ներառված յուրաքանչուր միավոր գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո քննարկել և համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում ապահովել տվյալ գույքի պահառության աշխատանքները՝ մինչև դրա օտարման ավարտը կամ այլ ձևով տնօրինման վերաբերյալ որոշում կայացվելը։
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված յուրաքանչյուր անվանում անշարժ գույքի պահառությունը, մինչև կոմիտեի հետ հանձնման-ընդունման ակտի ստորագրումը, իրականացնում է նախարարությունը, իսկ հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից՝ կոմիտեն։

 

հավելված