Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2022, 485 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օր նշել ապրիլի վերջին ուրբաթ օրը։ Ապրիլի 24-ը ուրբաթ օրվա հետ համընկնելու դեպքում՝ Հայաստանի
Հանրապետությունում անասնաբույժի օրը նշվում է ապրիլի վերջին հինգշաբթի օրը:
2. Հայաստանի Հանրապետությունում բույսերի առողջության պաշտպանության օր նշել մայիսի 12-ը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։