15 Ապրիլի 2022, 502 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի
15.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր վճարների և այլ վճարների կատարման նպատակով բացվող բանկային հաշվի վարման կարգը սահմանելու
մասին» N 2078-Ն որոշման հավելվածի՝
1) 2-րդ կետը «փոխանցելու եղանակով:» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Սույն կարգի իմաստով անկանխիկ եղանակով վճարում է համարվում կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարումը, որն ուղղված է
(փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին:» :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: