Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2022, 473 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետը «բույսերի» բառից հետո լրացնել «և վայրի բույսերից դեղաբուսական հումքի» բառերով.
2) որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետից հանել «արտահանման և» բառերը.
3) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 1 հավելվածի 1.2-րդ և N 2 հավելվածի 2.6-րդ և 2.8-րդ կետերով սահմանված ապրանքատեսակների արտահանման, N 2 հավելվածի 2.1-ին և 2.3-րդ կետերով սահմանված ապրանքատեսակների արտահանման կամ ներմուծման, N 2 հավելվածի 2.13-րդ կետով սահմանված ապրանքատեսակների ներմուծման համար տրվում է մեկանգամյա լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետի 7-9-րդ ենթակետերով նախատեսված առանձնահատկությունները.».
4) որոշման N 1 հավելվածի «D» անվանացանկի՝
ա. 1-ին կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3827-ից (բացի 3827 12 000 0)»,
բ. 3-րդ և 5-րդ կետերը «8418 10 800-ից» բառերից հետո լրացնել «8418 10 900 0-ից» բառերով,
գ. 6-րդ կետում «8479 89 970 8-ից» բառերը փոխարինել «8479 89 970 7-ից» բառերով,
դ. 8-րդ կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3907 29 900-ից»,
ե. «E» անվանացանկում «2903 39 110 0» թիվը փոխարինել «2903 61 000 0» թվով.
5) որոշման N 2 հավելվածի ցանկի՝
ա. 1-ին կետում «8106 00 100 0-ից» բառերը փոխարինել «8106 90 000 0-ից» բառերով, «8109 30 000 0-ից» բառերը՝ «8109 39 000 0-ից» բառերով, «8112 92 100 0-ից» բառերը՝ «8112 61 000 0-ից» բառերով, «8112 92 210 9-ից» բառերը՝ «8112 92 210 8-ից» բառերով, «8108 30 000 0-ից» բառերից հետո լրացնել «8109 31 000 0-ից» բառերով, «8112 22 000 0-ից» բառերից հետո լրացնել «8112 31 000 0-ից 8112 41 000 1-ից» բառերով, իսկ «8107 30 000 0-ից» բառերը հանել,
բ. 7-րդ կետի 1-ին ենթակետում «8548 10-ից» բառերը փոխարինել
«8549 11 000 0-ից» բառերով, իսկ «7001 00 100 0-ից» բառերից հետո լրացնել
«8549 31 000 1-ից 8549 91 000 1-ից» բառերով,
գ. 20-րդ կետի 2-րդ ենթակետում «4401 40-ից» բառերը փոխարինել
«4401 49 000 0-ից» բառերով, իսկ «4401 39 000 0-ից» բառերից հետո լրացնել
«4401 41 000 0-ից» բառերով,
դ. 21-րդ կետում «5703 20-ից 5703 30-ից» բառերը փոխարինել «5703 21 000-ից 5703 29 000-ից 5703 31 000-ից 5703 39 000-ից» բառերով,
ե. 22-րդ կետում «3824 90 610 0-ից» բառերը փոխարինել «3824 99 610 0-ից» բառերով.
6) որոշման N 6 հավելվածի ցանկի՝
ա. 33-րդ կետում «8106 00 100 0-ից» բառերը փոխարինել «8106 90 000 0-ից» բառերով, «8109 30 000 0-ից» բառերը՝ «8109 39 000 0-ից» բառերով, «8112 92 210 9-ից» բառերը՝ «8112 92 210 8-ից» բառերով, «8108 30 000 0-ից» բառերից հետո լրացնել «8109 31 000 0-ից» բառերով, «8112 22 000 0-ից» բառերից հետո՝ «8112 41 000 1-ից» բառերով, «8112 52 000 0-ից» բառերից հետո՝ «8112 61 000 0-ից» բառերով, իսկ «8107 30 000 0-ից» բառերը հանել,
բ. 36-րդ կետում «8548 10 910 0-ից» բառերը փոխարինել «8549 11 000 0-ից» բառերով,
գ. 37-րդ կետի երկրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8549 11 000 0-ից
8549 12 000 0-ից
8549 14 000 0-ից
8549 19 000 0-ից».
7) որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
8) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
9) որոշման N 9 հավելվածի՝
ա. N 2 ձևի և N 8 ձևի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Նշանակման երկիրը»,
բ. N 4 ձևի և N 10 ձևի 7-րդ կետում «Արտահանման» բառը փոխարինել «Ուղարկող» բառով,
գ. N 5 ձևի և N 11 ձևի վերջին տողից հանել «18.» թիվը,
դ. N 11 ձևի վերջին տողից հանել «заявителя» բառը,
ե. N 12 ձևի վերջին տողից հանել «Հայտատուի» բառը.
10) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածներում «ԵՏՄ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

հավելված1

հավելված2