7 Ապրիլի 2022, 447 - Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետի պահանջներով՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել Հայաստանի
Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Արհովշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության
միջև 2021 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ2021/35Շ պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարման ժամկետ սահմանելով՝ 2022 թվականի մայիսի 15-ից սկսած 100 օր: