Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2022, 442 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 555 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում «հաստատելու» բառը փոխարինել «սահմանելու» բառով.
2) նախաբանում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով․
3) 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով.
4) 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետում՝
ա․ Զինապարտության մասին Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև սույն կարգին համապատասխան երիտասարդությանը բառերը փոխարինել նախազորակոչային տարիքի քաղաքացիներին բառերով, իսկ նպատակով: բառը` նպատակով, որի շրջանակներում՝ բառերով,
բ․ ուժը կորցրած ճանաչել ա ենթակետը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնից մեկ այլ պետական լիազոր մարմին զինծառայողներին տեղափոխելու կարգը հաստատելու մասին» N 1654-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում «զինծառայողներին տեղափոխելու կարգը հաստատելու» բառերը փոխարինել «պայմանագրային զինծառայողներին տեղափոխելու կարգը սահմանելու» բառերով.
2) նախաբանում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 5-ի ՆԿ-1158-Ա կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետի» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով․
3) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնից մեկ այլ պետական լիազոր մարմին պայմանագրային զինծառայողներին տեղափոխելու կարգը՝ համաձայն հավելվածի:».
4) 1-ին կետով հաստատված հավելվածում՝
ա. վերնագրում «զինծառայողներին տեղափոխելու» բառերը փոխարինել «պայմանագրային զինծառայողներին տեղափոխելու» բառերով,
բ. 1-ին կետում «զինծառայողներին» բառը փոխարինել «պայմանագրային զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայող)» բառերով,
գ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը և ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակներն ու մակնիշները հաստատելու մասին» N 998-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը և ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը սահմանելու մասին».
2) նախաբանում «Հիմք ընդունելով «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 28-րդ հոդվածի 3-րդ մասերով» բառերով․
3) 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով.
4) 1-ին կետի 1-ին ենթակետում և N 1 հավելվածի վերնագրում պաշտպանության նպատակով բառերը փոխարինել «ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների» բառերով.
5) 1-ին կետի 2-րդ ենթակետում և N 2 հավելվածի վերնագրում «պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները և մակնիշները» բառերը փոխարինել «ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման, տրանսպորտային միջոցների առկայության և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների հաշվառման և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին».
2) նախաբանում «Հիմք ընդունելով «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով․
3) 1-ին կետում «Հաստատել տրանսպորտային միջոցների հաշվառման, տրանսպորտային միջոցների առկայության» բառերը փոխարինել «Սահմանել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների հաշվառման» բառերով.
4) 1-ին կետով սահմանված հավելվածի՝
ա. վերնագրում «տրանսպորտային միջոցների հաշվառման, տրանսպորտային միջոցների առկայության» բառերը փոխարինել «Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների հաշվառման» բառերով,
բ. 1-ին կետից հանել «, տրանսպորտային միջոցների առկայության» բառերը։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) նախաբանում «Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 12-րդ մասերի» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 8-րդ, 9-րդ և 13-րդ մասերով» բառերով․
2) 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչին ու գլխավոր ռազմական տեսուչի տեղակալներին» բառերը, իսկ «NN 2 և 2․1 հավելվածների» բառերը փոխարինել «N 2 հավելվածի» բառերով․
3) ուժը կորցրած ճանաչել N 2․1 հավելվածը․
4) N 9 հավելվածի 1-ին կետում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 9-րդ» բառերով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ զինծառայողների և փրկարարական ծառայողի բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 410-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «բուժման,» բառը փոխարինել «բուժման (հետազոտության),» բառերով․
2) նախաբանում «Հիմք ընդունելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի պահանջները» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 555 որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: