7 Ապրիլի 2022, 455 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 458-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Պետական գույքի կառավարման մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին N 458-Լ որոշման նախաբանը օրենքի բառից հետո
լրացնել 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: