Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2022, 446 - Ն

ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում
պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը՝ համաձայն հավելվածի։
2. Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումները հաշվարկվում են որպես պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում՝ հավելվածով սահմանված չափերով, և վճարվում են «Պետական
պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարբերականությամբ և ժամկետում:
3. Հավելումը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված