Կառավարության որոշումներ

31 Մարտի 2022, 412 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 773-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ապրանքների դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N 773-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) 3-րդ կետում «համապատասխանաբար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչությունից կամ հաշվառման մաքսատնից ձեռք բերված» բառերը փոխարինել «հարկային մարմնից ստացված» բառերով, իսկ «միջոցով։» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝
«Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող (շշալցվող կամ ցանկացած այլ կերպ տարայավորվող (փաթեթավորվող)) դրոշմավորման ենթակա ապրանքները դրոշմավորվում են «տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով, իսկ Հայաստանի
Հանրապետության տարածք ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքները դրոշմավորվում են «ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով։».
2) հավելվածի 4-րդ կետում`
ա․ «և մաքսային», ինչպես նաև «և դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին)» բառերը հանել,
բ․ «դեպքում` նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին համապատասխանող» բառերը փոխարինել «դեպքում դրոշմապիտակը պետք է համապատասխանի նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին» բառերով.
3) հավելվածի 7-րդ կետում`
ա․ «հաստատված նմուշի» բառերը հանել,
բ․ «իրացումը» բառը փոխարինել «օտարումը» բառով, իսկ «իրացում» բառը՝ «օտարում» բառով.
գ․ «(դրոշմանիշի» բառից հետո լրացնել «(դրոշմապիտակի)» բառը.
4) հավելվածի 8-րդ կետում`
ա․«և (կամ) դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին)» բառերը հանել,
բ․«իրացնելը» բառը փոխարինել «օտարելը» բառով,
գ․«կետով» բառը փոխարինել «և 9.1-ին կետերով» բառերով.
5) հավելվածի 9-րդ կետում` «4-րդ և 8-րդ կետերով» բառերը փոխարինել «9.1-ին կետով» բառերով.
6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

 

«9.1. Օտարված ապրանքների վրա փակցված դրոշմանիշերի (դրոշմապիտակների) գծով դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով կատարված գրանցումները պետք է համապատասխանեն դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին)։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։