Կառավարության որոշումներ

24 Մարտի 2022, 402 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական
ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդված-
ներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկ-
տեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի
կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 4 և 9.1 հավել-
վածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկ-
տեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի
կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման 21-րդ կետը
շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«21. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի
բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման 1205 «Սոցիալական ապահովու-
թյուն» բյուջետային ծրագրի «12004 Աջակցություն հաշմանդամ դարձած զինծառայող-
ներին և զոհվածների ընտանիքներին» և «12005 Աջակցություն զոհվածների ընտանիք-
ներին» միջոցառումների գծով 2022 թվականի ընթացքում խնայողությունների
առկայության դեպքում դրանք կարող են օգտագործվել բացառապես Հայաստանի
Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա։»։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկ-
տեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության
կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխու-
թյուններ կատարելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1951-Ն որոշման NN 5, 7
և 8 հավելվածները կարդալ համաձայն սույն որոշման NN 3, 4 և 5 հավելվածների։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5