Կառավարության որոշումներ

24 Մարտի 2022, 373 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի 167-րդ, 193-րդ և 199-րդ կետերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցող պետական լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 126-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 26-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1308-Ա որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում կնքվող ուղղակի պայմանագրին ուղեկցող նամակին հավանություն տալու մասին» N 1327-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ կետում «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը» բառերով։