24 Մարտի 2022, 358 - Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան, Արևելյան
փողոց 4 հասցեում գտնվող վարչական շենքից 8 948 869 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 169.26 քառ. մետր մակերեսով տարածքը
(այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները: