24 Մարտի 2022, 376 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետը «Թ» տառից հետո լրացնել «, «Ի» տառով.
2) որոշման 8-րդ հավելվածի «Ե» բաժնի 11-րդ կետի «վաշտի» բառը փոխարինել «դասակի» բառով:
2. Գաղտնի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 3-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 1-ին ենթակետի և 2-րդ կետի գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա: