17 Մարտի 2022, 327 - Ն
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Անհետաձգելի համարել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածի վերակառուցման նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների գնման կարիքը:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածի վերակառուցման նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված մեկ անձից գնման ընթացակարգի նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: