17 Մարտի 2022, 333 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության
զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցկացման և Սևանի իշխանի
պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և դրա կազմը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ» բառերով։