17 Մարտի 2022, 334 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման N 10 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին՝ որոշումն ուժի մեջ մտնելու պահից հնգօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները կանխիկացման ենթակա չեն:
4. Սույն որոշմամբ կարգավորվող հարաբերությունների նկատմամբ չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 62-րդ կետի պահանջը: