17 Մարտի 2022, 330 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ
մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Լուսաշողի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ համատեղ կազմակերպել գույքի անհատույց սեփականության իրավունքի հանձնման մասին պայմանագրի կնքումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքման գործընթացի
ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնել
կազմակերպության միջոցների հաշվին: