10 Մարտի 2022, 294 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1478-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին»
N 1478-Ա որոշման՝
1) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության» բառերով.
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմնին լիազորել հաստատել բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրությունը, ընտրել ընկերության տնօրենների խորհրդի (կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգող)
անդամներ, ձևավորել ընկերության գործադիր մարմին:»:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել ընկերության բաժնետիրոջ լիազորություններից բխող գործառույթների իրականացմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը Հայաստանի Հանրապետության
բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: