3 Մարտի 2022, 274 - Լ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1 կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2 կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը՝
համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: