3 Մարտի 2022, 248 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշման՝
1) N 1 հավելվածի՝
ա. III բաժնի 4-րդ պարբերությունում «7» թիվը փոխարինել «6» թվով, «520» թիվը փոխարինել «320» թվով, իսկ «, որոնցից երկուսի հզորությունը կկազմի 200 մՎտ՝ յուրաքանչյուրը» բառերը հանել,
բ. X բաժնի 5-րդ պարբերությունում «2021-2030» թվերը փոխարինել «2022-2030» թվերով,
գ. XII բաժնի 6-րդ պարբերությունից հանել 2-րդ նախադասությունը.
2) N 2 հավելվածի՝
ա. 1.8-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2023» թիվը փոխարինել «2024» թվով,
բ. ուժը կորցրած ճանաչել 1.9-րդ ենթակետը,
գ. 1.10-րդ ենթակետի «Գործողություն» սյունակում «315» թիվը փոխարինել «325» թվով,
դ. 1.11-րդ ենթակետի «Գործողություն» սյունակում «100» թիվը փոխարինել «300» թվով, «Վերջնաժամկետ» սյունակում «2023» թիվը փոխարինել «2024» թվով, «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «80» թիվը՝ «230» թվով,
ե. 2.2-րդ ենթակետում «2021 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2021-2022 թվականներ» բառերով,
զ. 2.4-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2021 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2021-2023 թվականներ» բառերով,
է. 2.5-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2022» թիվը փոխարինել «2023» թվով,
ը. 2.4-րդ և 2.5-րդ ենթակետերի «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «24.02 մլն SDR, ԱԶԲ վարկային համաձայնագրի շրջանակներում» բառերը փոխարինել «Շուրջ 2,534 մլն դրամ, ԲԷՑ-ի սեփական միջոցների հաշվին» բառերով,
թ. 2.15-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2021» թիվը փոխարինել «2021-2023 թվականներ» բառերով,
ժ. 4.6-րդ, 6.2-րդ և 7.1-ին ենթակետերի «Վերջնաժամկետ» սյունակում «2022» թիվը փոխարինել «2023» թվով,
ժա. 8.2-րդ ենթակետի «Գործողություն» և «Ակնկալվող անմիջական արդյունք» սյունակներում «2021-2030» թվերը փոխարինել «2022-2030» թվերով, «Վերջնաժամկետ» սյունակում «հունիս» բառը՝ «դեկտեմբեր» բառով,
ժբ. ուժը կորցրած ճանաչել 10.4-րդ ենթակետը,
ժգ. 11.1.2-րդ, 11.2.2-րդ, 11.3.2-րդ, 11.4.2-րդ և 11.5.2-րդ ենթակետերի միջոցառումների «Վերջնաժամկետ» սյունակում «2021 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2021-2022 թվականներ» բառերով: