Կառավարության որոշումներ

3 Մարտի 2022, 266 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՂՆՁԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 810297000՝ ԹԱՓՈՆՆԵՐ ԵՎ ՋԱՐԴՈՆ)՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերությունն ու 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0՝ պղնձի խտահանքեր, 2613՝ մոլիբդենի խտահանքեր, 7202 70 000 0՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8102 97 000 0 ապրանքային դիրքին պատկանող թափոնի և ջարդոնի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ իրականացվում է լիցենզիաների հիման վրա։
2. Լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Սահմանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0, 2613, 7202 70 000 0, 8102 (բացառությամբ 8102 97 000 0) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը` համաձայն հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 10-ից և գործում է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը։


հավելված