Կառավարության որոշումներ

3 Մարտի 2022, 240 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 1016-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1016-Ա որոշման 4-րդ կետում «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը» և «սկսած 2022 թվականի հունվարի 1-ից» բառերը համապատասխանաբար փոխարինել «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը» և «սկսած 2023 թվականի հունվարի 1-ից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: