Կառավարության որոշումներ

3 Մարտի 2022, 247 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը սահմանելու մասին» N 1223-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 38-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«39. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հերթափոխության ռեժիմով կատարվող աշխատանքներ`
1) հարկային և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում,
2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների, ուսումնասիրությունների և օրենքով նախատեսված այլ հսկողական գործողությունների իրականացում,
3) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխելիս մաքսասակագնային մեխանիզմների կիրառման, ներմուծման ու արտահանման սահմանված կարգի կիրառման, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի նկատմամբ հսկողության իրականացում,
4) մաքսային ձևակերպումների կազմակերպում և դրանց նկատմամբ վերահսկողության, մաքսային հսկողության իրականացում,
5) մաքսային ձևակերպումների էլեկտրոնային համակարգում մաքսային մարմինների իրավասություններից բխող գործառնությունների առցանց իրականացում:».
3) 40-րդ կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: