23 Փետրվարի 2022, 225 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը հաստատելու մասին թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1106-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ բառերը փոխարինել ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ բառերով․
2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում հատուկ թույլտվության բառերը փոխարինել թույլտվության բառով․
3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «N 2 հավելվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը․» բառերը փոխարինել «N 2 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված չափորոշիչներից որևէ մեկը.» բառերով․
4) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետի «N 2 հավելվածի 2-րդ կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը․» բառերը փոխարինել «N 2 հավելվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը.» բառերով․
5) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
12) թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցով բեռ փոխադրելու իրավունք վերապահող փաստաթուղթ (Ձև N 2), կամ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի ընդհանուր զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող թույլատրելի բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցով չմասնատվող բեռ փոխադրելու իրավունք վերապահող փաստաթուղթ (Ձև N 3):․
6) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․
7) որոշման N 1 հավելվածի N 3 ձևի վերնագրից հանել «Հ Ա Տ ՈՒ Կ» և «S P E C I A L» բառերը․
8) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: