10 Մարտի 2004, 242 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականի գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքով վնասված և անհետաձգելի միջամտություն պահանջող օբյեկտների վերականգնման ու բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 724,000.0 հազ. դրամ, այդ թվում` ա) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 10,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), որից` 5,000.0 հազ. դրամը 5 դպրոցական շենքերի տանիքների, 2,000.0 հազ. դրամը` 2 կամրջի վերանորոգման, 3,000.0 հազ. դրամը` սահմանամերձ գյուղերի բնակելի տների տանիքների վերանորոգման համար. բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 58,000.0 հազ. դրամ, որից` 50,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` վթարված տների անօթևան մնացած 24 ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, 3,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` 3 դպրոցական շենքերի տանիքների վերանորոգման և 5,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային ծառայությունների վճարներ» հոդվածով)` վառելիք ձեռք բերելու համար. գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 11,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` 11 դպրոցական շենքերի տանիքների և պատուհանների վերանորոգման համար. դ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 3,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` վթարված 3 տների անօթևան ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու նպատակով. ե) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 71,000.0 հազ. դրամ, որից` 40,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` դպրոցական 38 շենքերի վերանորոգման, 22,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` բնակելի տների տանիքների վերանորոգման, և 9,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` հրդեհված 3 տների ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու նպատակով. զ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 12,000.0 հազ. դրամ, որից` 6,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` ճանապարհների և տներին հարակից տարածքների ափապաշտպան կառույցների վերանորոգման համար, 6,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային ծառայությունների վճարներ» հոդվածով)` վառելիք ձեռք բերելու համար. է) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 18,000.0 հազ. դրամ, որից` 12,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` վթարված 5 տների անօթևան ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, և 3,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` 3 դպրոցական շենքերի տանիքների վերանորոգման, 3,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային ծառայությունների վճարներ» հոդվածով)` վառելիք ձեռք բերելու համար. ը) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 20,000.0 հազ. դրամ, որից` 11,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` 18 դպրոցական շենքերի տանիքների և պատուհանների վերանորոգման, և 9,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` վթարված տների անօթևան 3 ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու նպատակով. թ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 40,000.0 հազ. դրամ, որից` 27,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` Սիս գյուղի վթարված 9 տների անօթևան ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, և 3,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` Սիփանիկ գյուղի վթարված տնակներից բնակիչների վերաբնակեցման, 5,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` 10 դպրոցական շենքերի և բնակելի շենքերի տանիքների վերանորոգման, 5,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` Մասիս քաղաքի բնակելի շենքերի հիմքերի նորոգման և դրանց` հեղեղներից պաշտպանող կառույցների իրականացման համար. ժ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 6,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` 6 դպրոցական շենքերի տանիքների և պատուհանների վերանորոգման համար. ժա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` 70,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), որից` 38,000.0 հազ. դրամը` Դիլիջանի խմելու ջրի մաքրման կայանի վերականգնման, 12,000.0 հազ. դրամը` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի, 7,000.0 հազ. դրամը` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, 7,000.0 հազ. դրամը` Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի և 5,000.0 հազ. դրամը` Կապան քաղաքի և 1,000.0 հազ. դրամը` Լոռու մարզի Խաչակապ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգերի վերականգնման համար. ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` 5,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային ծառայությունների վճարներ» հոդվածով)` վառելիք ձեռք բերելու համար. ժգ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 200,000.0 հազ. դրամ, որից` 90,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ապրանքների ձեռքբերման այլ ծախսեր» հոդվածով)` սերմեր ձեռք բերելու, և 110,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` 7 հեղեղատարների մաքրման համար. ժդ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 200,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` վթարված շինությունների, էլեկտրահաղորդակցության և հեռահաղորդակցության վերականգնման նպատակով: