23 Փետրվարի 2022, 212 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի (այսուհետ՝ անշարժ գույք)՝ Հայաստանի
Հանրապետությանը նվիրատվությունը՝ համաձայն հավելվածի:
2. Անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում օրենքով
սահմանված կարգով ապահովել անշարժ գույքի՝ Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը, անշարժ գույքի հանձնումընդունումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին: