17 Փետրվարի 2022, 196 - Ա
«ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղաք Բերդ, Ա. Մանուկյան փողոց 25 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 04042016-11-0025) 224.7 քառ. մետր հողամասով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղաք Բերդ, Ա. Մանուկյան փողոց 25 հասցեում գտնվող «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1,90537 հա հողամասից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առանձնացնել 224.7 քառ. մետր հողամասը (այսուհետ` հողամաս)` համաձայն հավելվածի, 40,576 դրամ հաշվեկշռային արժեքով, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մարզի Բերդ քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի համար նոր մասնաշենք կառուցելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում ապահովել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների կատարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված կանոնադրությունում փոփոխությունների պետական գրանցումը.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված մասնաշենքը կառուցելուց հետո «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել մասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված մասնաշենքը կառուցելուց և 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո 1 ամսվա ընթացքում նորակառույց մասնաշենքի և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր կնքել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ։
6. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով և 5-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարման արդյունքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված՝ «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից hողամասի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարվում են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով։