17 Փետրվարի 2022, 183 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների
կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Բիզնես Արմենիա» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող`
1) 33,132,495.40 դրամ համախառն հաշվեկշռային արժեքով և 2,951,299.96 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ հանաձայն N 1 հավելվածի, և որպես
պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը.
2) 624,676.9 դրամ արժեքով գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը.
3) ոչ նյութական ակտիվները՝ համաձայն N 3 հավելվածի, և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի և ոչ նյութական ակտիվների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) ապահովել «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի և ոչ նյութական ակտիվների նկատմամբ իրավունքների
նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ նախատեսելով, որ պայմանագրի կնքման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին: