Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2022, 169 - Լ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում,
համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ,Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների
համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
3. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո
մեկամսյա ժամկետում շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների հետ համատեղ կազմել և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության
ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկը։

հավելված