17 Փետրվարի 2022, 168 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել քաղաքացի Արթուր Սամվելի Հովասյանի կողմից (անձնագիր` AT0601651, տրված` 03.12.2020 թ., 049-ի կողմից) հանձնվող՝ «MERCEDES-BENZ VIANO 3.5» («ՄԵՐՍԵԴԵՍԲԵՆՑ ՎԻԱՆՈ 3.5») մակնիշի, 70 RR 200 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը` 2011 թվական, նույնականացման համարը` WD4WA5B33C3673630)
տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պահպանման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացի Արթուր Սամվելի Հովասյանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման
աշխատանքների կատարումը` գույքի պետական գրանցման և հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին: