17 Փետրվարի 2022, 170 - Ա
«ՀԱՅՔ-21» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության
կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ
կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Ներառել «ՀԱՅՔ-21» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (գրանցման համար` 273.110.1207477) «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու
(«ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում) շահագործողների ռեեստրում՝ բարձր և
նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում
գործունեության իրականացման, մասնավորապես՝ շարժիչային յուղերի և քսանյութերի արտադրության համար:
«ՀԱՅՔ-21» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեությունը թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության շրջակա
միջավայրի նախարարության կողմից տրամադրված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայության դեպքում։
2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության
ժամկետը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի
6-ի N 727-Ն որոշմամբ սահմանված կարգով «ՀԱՅՔ-21» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական
ընկերության միջև պայմանագիրը կնքվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ՀԱՅՔ-21» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը
տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.
2) «ՀԱՅՔ-21» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վկայականը տրամադրելուց հետո վերջինիս պատճենը 1 աշխատանքային օրվա
ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների
կոմիտեին: