10 Փետրվարի 2022, 148 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 3-Ի N 907-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ա-Ս ԷՆԵՐՋԻ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 907-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 1-ին կետի «2021 թվականի հունիսի 10-ից մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ» բառերն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝
«4. Սույն որոշումը տարածվում է 2021 թվականի մայիսի 15-ից մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ծրագրի շրջանակում ներմուծված ապրանքների
մասով ծագած հարաբերությունների վրա։»։