3 Փետրվարի 2022, 124 - Ն
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԳՅՈՒՏԵՐԸ) ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՅՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ
հոդվածի 7-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը և 10-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու կարգը` համաձայն
N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետները և դրանք քննարկելու կարգն ու ժամկետները` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և հանձնելու կարգն ու ժամկետները` համաձայն N 3 հավելվածի: