3 Փետրվարի 2022, 114 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1500-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային
ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 1500-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 23-րդ կետի «Հաստիքային միավորի քանակը» սյունակում «2» թիվը փոխարինել «4» թվով.
2) Ընդամենը տողում 55 թիվը փոխարինել 57 թվով: