27 Հունվարի 2022, 104 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 4-րդ կետում «300 հա» բառերը փոխարինել «360 հա» բառերով, «200 հա» բառերը փոխարինել «130 հա» բառերով, «ջրավազանների կառուցում» բառերից հետո լրացել «/ առկա ջրավազանների ընդլայնում» բառերը.
2) հավելվածի 6–րդ կետի 1–ին ենթակետը «անձինք,» բառից հետո լրացնել «համայնքները (համայնքները միայն սուբվենցիոն ծրագրի շրջանակում չներառված ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում),» բառերով.
3) հավելվածի ամբողջ տեքստում «ջրավազանների կառուցում» և «ջրավազանի կառուցում» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «ջրավազանների կառուցում կամ ընդլայնում» և «ջրավազանի կառուցում կամ ընդլայնում» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
4) հավելվածի 10–րդ կետից հանել «հողի, ինչպես նաև» բառերը, և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ծրագրի շրջանակում այգեհիմնման նպատակով թույլատրվում է այգեհիմնման տարածքի չափով հողի ձեռքբերում, եթե չեն գերազանցվում ծրագրի 16-րդ կետով և 24-րդ կետի 13-րդ ենթակետով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը».
5) հավելվածի 22–րդ կետից հանել «(հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն իրականացնող կառույցների ցանկը ծրագրի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կհրապարակվի նախարարության կայքում)» բառերը.
6) հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «3 տարուց» բառերը փոխարինել «4 տարուց» բառերով.
7) հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը «բուսասանիտարական անձնագիր» բառերից հետո լրացնել «(տրամադրված՝ մինչև այգեհիմնումը)» բառերով.
8) հավելվածի 23-րդ կետի 13-րդ ենթակետի «գ» պարբերությունում «3 տարի» բառերը փոխարինել «4 տարի» բառերով.
9) հավելվածի 23-րդ կետի 13-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» պարբերությամբ.
«եթե շահառուին միևնույն նախագծի համար վարկը տրամադրվում է փուլերով կամ մեկից ավելի վարկային պայմանագրերով (մասնաբաժիններով), ապա յուրաքանչյուր հաջորդ վարկը համարվում է առաջին տրված վարկի շարունակությունը, և վարկի մարման ու մայր գումարի արտոնյալ ժամկետները պետք է համապատասխանեն առաջին տրված վարկի մարման և մայր գումարի արտոնյալ ժամկետին».
10) հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «3 տարուց» բառերը փոխարինել «4 տարուց» բառերով.
11) հավելվածի 24-րդ կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերությունը «բուսասանիտարական անձնագիր» բառերից հետո լրացնել «(տրամադրված՝ մինչև այգեհիմնումը)» բառերով.
12) հավելվածի 24-րդ կետի 12-րդ ենթակետըմ «չեն փոխհատուցվում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ծրագրի շրջանակում հիմնված այգու չափով հողի ձեռքբերման ծախսի» բառերով.
13) հավելվածի 24-րդ կետի 15–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15) ծրագրի շրջանակում առանց այգեհիմնման 0.5-10 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50 %–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 19-րդ կետում նշված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 50%-ը։».
14) հավելվածի 34-րդ կետում «2 351,6» թիվը փոխարինել «2 351,5» թվով.
15) հավելվածի 35-րդ կետում «255 հա» բառերը փոխարինել «260 հա» բառերով, «200 հա» բառերը՝ «130 հա» բառերով, իսկ «45 հա» բառերը՝ «100 հա» բառերով.
16) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «400 հա–ով՝ տարեկան 200 հա» բառերը փոխարինել «260 հա-ով՝ տարեկան 130 հա» բառերով, իսկ «գ» պարբերությունում «600 հա–ով՝ տարեկան 300 հա» բառերը՝ «720 հա-ով՝ տարեկան 360 հա» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։