Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2022, 100 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹՌՉՆԱՄՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
Կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 17-ի N 102 որոշման 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Կիրառել սակագնային քվոտա` 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ՝ համաձայն N 1
հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված թռչնամսի (այսուհետ՝ սույն որոշման մեջ և NN 2, 3, 4 հավելվածներում՝ թռչնամիս) վրա՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետություններից ծագող և ներմուծվող ապրանքների.
2) 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թռչնամսի ներմուծումը թույլատրվում է N 1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.
3) թռչնամսի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև թռչնամսի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
2) թռչնամսի ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
3) թռչնամսի ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4