Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2022, 83 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ հողային բարեփոխումների
գործընթացում օգտագործելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում, «Ագրոբիզնեսի
հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և դրանից
բխող հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:

հավելված