Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2022, 86 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» oրենքի 18-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»
օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում երկրաբանի, օդերևութաբանի, բնապահպանի, հողաշինարարի և գեոդեզիստի օրերը նշելու մասին» N 936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը «ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ,» բառից հետո լրացնել «ԱՆՏԱՌԱԳԵՏԻ, ՋՐԱԲԱՆԻ,» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով՝
«1.1. Մարտի 21-ը նշել որպես Անտառագետի օր։».
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով՝
«1.2. Մարտի 22-ը նշել որպես Ջրաբանի օր։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023