Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2022, 72 - Ա

«ՆԵՎՐՈԶՆԵՐԻ ԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:
3. Թույլատրել «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Քասախ համայնք, Ռ. Սաֆարյան փող., N 10 հասցեում գտնվող անշարժ գույքով՝ 2299.8 քառ. մետր մակերեսով շենք-շինություններ (17,461.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.109 հեկտար հողամաս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 25032014-07-0051) (այսուհետ՝ անշարժ գույք)՝ վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
4. «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշման 8-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
7. Սույն որոշման 3-րդ կետից բխող գործարքի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման մարմնի վերաբերյալ համապատասխան փոփոխությունը գրանցվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Արխիվ

2024

2023