27 Հունվարի 2022, 75 - Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերով`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման
հիմնադրամի միջև 2021 թվականի հունիսի 15-ին կնքված՝ պետական գնման N ՀՀԱՆԲՄԾՁԲ-21/17 պայմանագրում կատարել փոփոխություն և երեք ամսով երկարաձգել պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման ժամկետը՝
չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետը: