20 Հունվարի 2022, 57 - Ա
ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության
Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի Նռնաձոր գյուղում գտնվող 09-066-0112-0002, 09-066-0118-0001, 09-066-0131-0001, 09-066-0139-0003, 09-066-0139-0004 և 09-066-0140-0001 կադաստրային ծածկագրերով ու ընդհանուր 147,918 հեկտար մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ հողատարածք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ 30-օրյա ժամկետում ապահովել հողատարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: